Ավստրալիայում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռ է կործանվել, զոհվել Է երկու մարդ
SOCIETYԵրկու մարդ Է զոհվել Ավստրալիայի Փերտ քաղաքում ավիաշոուի ժամանակ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Grumman G-73 Mallard ինքնաթիռը կտրուկ սկսել Է կորցնել բարձրությունը եւ ընկել Է Սուոն գետը: Ավիաաղետը տեղի Է ունեցել մի քանի հազար հանդիսականների աչքի առաջ:
Ինքնաթիռում գտնվող 52-ամյա օդաչու Փիտեր Լինչը եւ նրա ընկերուհին՝ Էնդա Քակրավաթին, զոհվել են: Ինքնաթիռի կործանման պատճառների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:
Ողբերգությունից հետո ավիաշոուի կազմակերպիչները որոշում են ընդունել չեղյալ հայտարարել հետագա միջոցառումները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



