Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


ԱԻՆ-ը խորացնում է Կարմիր խաչի հետ համագործակցությունը քաղպաշտպանության ուղղությամբ

SOCIETY

 ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանը հունվարի 27-ին ընդունեց Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին. հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԽԸ աղետների կառավարման բաժնի պետ պարոն Էդմոն Ազարյանը, ԿԽՄԿ տնտեսական անվտանգության հարցերի համակարգող պարոն Քրիստոֆեր Հերբին և ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի տեղակալ տիկին Գաբրիել Շմիդտը: Հանդիպման նպատակն էր  արտակարգ  իրավիճակներում հումանիտար օգնության համատեղ  պլանի մշակման հարցերի, ինչպես նաև՝ Տավուշի մարզի գյուղերի բնակչության պաշտպանությանն  ուղղված միջոցառումների  ծրագրի քննարկումը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Ողջունելով հյուրերին ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ը Կարմիր խաչի հետ համագործակցության մեծ փորձ ունի, որը տարեց տարի խորացել է՝ դեռ 2012թ.-ին կառույցների միջև համատեղ հուշագիր է ստորագրվել:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը պատրաստ է նույն կերպով շարունակել սերտ համագործակցությունը Կարմիր Խաչի միջազգային և հայաստանյան ներկայացուցչության հետ, ինչպես նաև՝ հնարավորության դեպքում ընդլայնել համատեղ իրականացվող աշխատանքի ծավալները»,-նշեց Հ. Մխիթարյանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար Կարմիր Խաչի Միջազգային կազմակերպության պատվիրակության ղեկավար  Կ. Դույեզին Հ. Մխիթարյանին ներկայացրեց տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման ծրագրերը՝ խնդրելով, որպեսզի դրանց վրա աշխատանքներ իրականացվեն ԱԻՆ-ի հետ համատեղ աշխատանքային խմբում: Քննարկվեց նաև սահմանամերձ գյուղերում «ապահով սենյակների», թաքստոցների և ապաստարանների կառուցման ու վերանորուման հարցը:

ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանը նշեց, որ ԱԻՆ-ի կողմից քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում՝ կառուցվել են հենակետեր, որտեղ հերթապահում են նախարարության քաղպաշտպանության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ կառուցվել են ապաստարաններ և թաքստոցներ: 

Կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց համատեղ աշխատել տեխնածին և բնական աղետների, ինչպես նաև՝ պատերազմական գործողությունների ժամանակ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու պլանի մշակման և սահմանամերձ գյուղերում «անվտանգ սենյակների» կառուցման շուրջ: ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հ. Մխիթարյանի հանձնարարությամբ՝ Կարմիր խաչի հետ համատեղ աշխատանքային խմբի անդամներ նշանակվեցին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը և ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ. Խանգելդ յանը:

Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն ձեռքբերվեց նոր հուշագրի մշակման և ստորագրման վերաբերյալ, որում արդեն ներառված կլինեն նաև վերոնշյալ հարցերը: 

 

AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable Gifts