«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի պրեմիերան ու հայտնի հյուրերը
PHOTOTert.am Life-ը գրում է
Քաղաքային պատմություն պատերազմի մասին. «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն արդեն մեծ էկրաններին է: Tert.am Life-ը ներկայացնում է ֆիլմի մանրամասներն ու պրեմիերայի լուսանկարները:
Մհեր Մկրտչյանի նոր ֆիլմը այսօրվա իրականության ու պատերազմի մասին է: Այն ներկայացնում է զուգահեռ իրականություն, որում ապրում ենք. ոմանք զինվորների կենացն են խմում, ոմանք կռվում են հանուն իրենց ու իրենց հարազատների կյանքի:
Ֆիլմի իրադարձությունները ներկայացնում են այսօրվա իրականությունը: Երբեմն, նույնիսկ թվում է, թե կենցաղում ես, հետո հասկանում ես, որ հենց այն խոսակցությունները, որոնք քեզ կենցաղ են տանում, ֆիլմը դարձնում են իրական:
Ինչպես և առաջին ֆիլմում պատերազմի մասին ֆիլմը չի ներկայացնում իրադարձություններ զուտ սահմանից: Ռեժիսորն էլ նկատեց, որ թե´ առաջին, թե´ երկրորդ ֆիլմը ոչ թե պատերազմի, այլ դրա հերոսների մասին է:
«Ինչպես առաջին ֆիլմը, այնպես էլ սա ոչ թե պատերազմի, այլ մարդկանց մասին է, ովքեր ապրում են այդ ժամանակաշրջանում, այն երիտասարդների, որոնց կյանքի հունը փոխվեց: Ապրիլի 2-ին մենք նախատեսում էինք նկարահանել առաջին ֆիլմի Շուշիի կտորը: Պետք է մեկնեինք Արցախ, պարզվեց, որ պատերազմ է սկսվել: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանն առաջարկեց, և բոլորս հասկացանք, որ պետք է նկարահանենք ֆիլմի շարունակությունը, սակայն ոչ թե ապրիլյան պատերազմի, այլ այն մասին, որ 25 տարի է անցել, և մենք նորից պատերազմի մեջ ենք: Նորից կան երիտասարդներ, ովքեր ուզում են դասավորել իրենց կյանքը, սակայն իրենց կյանքը գնում է այլ հունով»,- ասաց ֆիլմի պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:
Մհեր Մկրտչյանի երկրորդ ֆիլմը ներկայացնում է հերոսների ճակատագրերն ու նրանց երեխաների պատմությունը: Ռեժիսորն անկեղծորեն ասաց, որ առաջին ֆիլմի հաջողությունից հետո մտավախություններ ունի, թե ինչպես հանդիսատեսը կընդունի երկրորդ ֆիլմը:
Անդրադառնալով 3-րդ մաս նկարահանելու հավանականությանը՝ Մհեր Մկրտչյանը պաշտոնապես հայտարարեց՝ «Կյանք ու կռիվ 3» չի լինի:
Մհեր Մկրտչյանը կրկին մանրակրկիտ աշխատել էր յուրաքանչյուր կերպարի վրա: Մարտական տեսարաններում նկարահանվող դերասանները հատուկ պատրաստվածություն են անցել զինվորականների հետ: Խուլ ու համար աղջկա մարմնավորող Նարինե Գրիգորյանը սովորել է ժեստերի լեզուն, առաջին ֆիլմի հերոսներին մեծ տարիքում մարմնավորող դերասանները շփվել են երիտասարդների հետ:
Շարունակությունը՝ այստեղ