Գերմանիայում Թրամփի նախնիների հայրենիքում հրաժարվել են նրան պատվավոր քաղաքացու կոչում տալ. DPA
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Կալշտադտ կոմունայի (Ռայնլանդ Պֆալցի դաշնային երկրամաս) խորհուրդը, որտեղից XIX դարում արտագաղթել են Դոնալդ Թրամփի տատը եւ պապը, հրաժարվել Է նրան պատվավոր քաղաքացու կարգավիճակ շնորհել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 27-ին այս մասին հայտնել Է DPA գործակալությունը:
Գործակալության տեղեկություններով՝ սույն որոշումը խորհուրդն ընդունել Է հունվարի 26-ի երեկոյան, ինչի մասին հայտնել Է տեղի քաղաքագլուխ Թոմաս Յավորեկը՝ դա պատճառաբանելով նրանով, որ այդ կոչումը կոմունայում դեռ երբեք չի շնորհվել եւ այդպես կլինի նաեւ այսուհետեւ:
Կոչումը շնորհելու նախաձեռնությամբ հանդես Էր եկել Գերմանիայի «Հանրապետականներ» (Republikaner) ազգային-պահպանողական կուսակցության՝ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հոմանիշի ներկայացուցիչ Ալեքսանդր Դիտելը:
Անցյալ տարվա դեկտեմբերին Deutsche Welle ռադիոկայանը հայտնել Էր ԱՄՆ-ի նախագահի գերմանական արմատների մասին: Դոնալդի պապ Թրամփը (ծննդյամբ Ֆրիդրիխ Թրումփը) լույս աշխարհ Է եկել 1869 թվականին Կալշտադտ գյուղում եւ 1885 թվականին արտագաղթել Է ԱՄՆ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



