Գերմանիայի բնակչությունը 83 միլիոնի նշագծին Է մոտեցել միգրանտների հաշվին
INTERNATIONAL NEWSԳերմանիայի բնակչությունը 2012 թվականից կրկին աճում Է, առաջին հերթին՝ միգրանտների հաշվին. Destatis դաշնային վիճակագրական գերատեսչության գնահատմամբ, 2016 թվականի վերջի դրությամբ երկրում ապրում Էր 82,8 մլն մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«2016 թվականին ծնված երեխաների թիվը փոքր-ինչ ավելացել Է, մահերի թիվը՝ փոքր-ինչ նվազել… 2016 թվականին արտասահմանից ժամանածների սալդոն, ինչպես սպասվում Է, կկազմի առնվազն պլյուս 750 հազար»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, որն ստացել Է ՌԻԱ Նովոստին:
Դրա հետ մեկտեղ այսպես կոչված միգրացիոն սալդոն 2016 թվականին զգալիորեն բարձր կլինի ռեկորդային ցուցանիշներից եւ կկազմի շուրջ 1,1 միլիոն: Համանման թիվ նշվել Էր միայն 1992 թվականին՝ Գերմանիայի միավորվելուց անմիջապես հետո. այն ժամանակ երկիր Էր ժամանել 782 հազար մարդ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



