Մերկելը Պորոշենկոյին հրավիրել Է Բեռլին՝ քննարկելու «Մինսկ»-ը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 30-ին Բեռլինում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ կքննարկի Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ Էներգետիկայի հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Գերմանիայի նախարարների կաբինետի ներկայացուցչի տեղակալ Ուլրիկե Դեմերը:
«Երկկողմ հարցերի հետ միասին զրույցի թեմաներ կդառնան խաղաղ կարգավորման գործընթացի առաջխաղացումը եւ Մինսկի պայմանավորվածությունների կատարման ընթացքը,-ասել Է նա:-Բացի այդ, ենթադրվում Է, որ կքննարկվեն Ուկրաինայի ներքին ու տնտեսական իրադրությունը, ԵՄ-ի հետ հարաբերությունները եւ Էներգետիկայի հարցեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



