Yerevan, 02.July.2026,
00
:
00
BREAKING


ԵԽ-ն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին. Յագլանդ

INTERNATIONAL NEWS

 Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում հունվարի 26-ին ԵԽ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և ՀՀ Սահմանադրական դատարանի համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում` նվիրված Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակին, որի ընթացքում կայացավ «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» գրքի շնորհանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, միջոցառման բացմանը ելույթներով հանդես եկան Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, վերոնշյալ աշխատության հեղինակ Գագիկ Հարությունյանը, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը:

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը խորհրդանշական համարեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 16-ամյակը նշանավորվում է ՀՀ սահմանադրական լայնածավալ բարեփոխումներով, որոնք կոչված են Հայաստանում ավելի ամրապնդելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով իր հեղինակած «Սահմանադրական մշակույթ. պատմության դասերն ու ժամանակի մարտահրավերները» աշխատությունը՝ համոզմունք հայտնեց, որ այն կարող է օգտակար ուսումնասիրություն հանդիսանալ ցանկացած պետության սահմանադրական արժեհամակարգում հիմնարար ազատությունների լիարժեք երաշխավորմանն ուղղված աշխատանքներում։

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդն իր ելույթում հիշատակեց, որ Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցությունից ի վեր` ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ԵԽ արժեքները պետական հասարակական կառույցներում և ազգային օրենսդրությունում ներդնելու և դրանք հետևողականորեն ամրապնդելու հաստատակամությամբ: Այնուհետև, նա ավելացրեց, որ Եվրոպայի խորհուրդն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին և բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության նկատմամբ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին:

Գլխավոր քարտուղար Յագլանդն անդրադարձավ նաև եվրոպական չափորոշիչներին առավել համապատախանեցնելու նպատակով Հայաստանում ընթացող օրենսդրական նշանակալի բարեփոխումներին` գոհունակությամբ փաստելով, որ դրանք իրականանում են ԵԽ մասնագիտական մարմիններից մեկի` Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ:
Գլխավոր քարտուղարը նաև կարևորեց ՀՀ քաղաքական ուժերի հետ փոխզիջման ճանապարհով ՀՀ ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, ինչպես նաև ներկայիս օրենսդրական բարեփոխումներում քաղաքացիական հասարակության գործուն ներգրավվածությունը: 
Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման համատեքստում Թորբյորն Յագլանդը նշեց, որ Հայաստանի իշխանությունների հետևողական հանձնառության շնորհիվ արձանագրվում է իրական առաջընթաց, որի մասին են փաստում ԵԽ մոնիտորինգային մեխանիզմները։

Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6