Նեպալում կինը հազարավոր աղջիկների ազատել է սեռական ստրկությունից
INTERNATIONAL NEWSՆեպալցի կինը պարգեւատրվել է ավելի քան տասը հազար աղջիկների սեռական ստրկությունից ազատելու համար, հայտնում է Reuters–ը։
Նշվում է, որ 67–ամյա Անուրադհա Քոյրալան արժանացել է Պադմա Շրիի՝ «Հնդկաստանի ամենահեղինակավոր մրցանակի»։ Հանդիսավոր արարողությունը կկայանա մարտ–ապրիլին։
«Նա սեռական ստրկությունից փրկել է ավելի քան 12 հազար զոհերի եւ կանխել է ավելի քան 45 հազար կանանց ու աղջիկների վաճառքը»,– ասված է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ։
Քոյրալայի խոստովանությամբ, իր գործունեության շարժառիթը զոհերի ֆիզիկական եւ հոգեբանական տառապանքներն են։ «Դա այնքան ծանր է, որ չեմ կարող անտարբեր մնալ», ասել է նա։
Աշխարհում ստրկության զոհերի 40 տոկոսը Հնդկաստանից են։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



