Yerevan, 17.May.2026,
00
:
00
BREAKING


Գերմանիան Մերկելին Շուլցո՞վ կփոխարինի Եվրախորհրդարանի նախկին ղեկավար Մարտին Շուլցը

INTERNATIONAL NEWS

Գերմանիայի Սոցիալ–դեմոկրատական կուսակցության արտահերթ նիստում հաստատվել է որպես ԳՖՀ–ի կանցլերի թեկնածու (Կուսակցության քարտուղար Զիգմար Գաբրիելը անակնկալ կերպով ինքնաբացարկ է հայտարարել՝ հայտարարելով, թե Բրյուսելում մեծ փորձ կուտակելով Շուլցն արտակարգ թեկնածու կլինի՝ Քրիստոնյա–դեմոկրատների դեմ պայքարելու և սոցիալ–դեմոկրատների հաղթանակն ապահովելու առումով), և այժմ Անգելա Մերկելի հիմնական մրցակիցն ու քննադատներից մեկն է համարվում: Բեռլինում կայացած վերջին ասուլիսում, օրինակ, Շուլցը խիստ քննադատության է ենթարկել Մերկելին՝ նշելով, թե պատրաստվում է հակազդել հասարակության շարքերում առկա անվստահության տրամադրություններին: «Մենք ուզում ենք նախընտրական պայքարը կազմակերպել այնպես, որ Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը վերջապես երկիրը կառավարելու մանդատ ստանա:

Հասարակության ներսում խոր անվստահություն է իշխում իշխանության նկատմամբ, և այս դժվարին ժամանակներում, իհարկե, երկիրը նոր ղեկավարության կարիք ունի»,– հայտարարել է նա: Այս որոշումն, ի դեպ, խառնել է բոլորի և հատկապես՝ Մերկելի խաղաթղթերը. նա հույս ուներ Գաբրիելին տեսնել իր մրցակցի դերում, որի առնչությամբ, համարյա բոլոր սոցիոլոգիական հարցումներում, պարզվել էր, որ գերմանացիների միայն 19%–ն է պատրաստ իր ձայնը տալ սոցիալ–դեմոկրատներին: Այժմ, Շուլցի պարագայում, այդ ցուցանիշը հասել է 36%–ի, բնականաբար, նվազեցնելով Մերկելին տրվելիք ձայների քանակը: Չխոսենք արդեն այն մասին, որ համաձայն ARD–Deutschlandtrend–ի կողմից իրականացված հարցումների՝ անձամբ Շուլցի նկատմամբ հանրության վստահության աստիճանը 57% է:

Մի բան, որ տագնապի է մատնել բնակչության շրջանում 43% համակրանք վայելող Անգելա Մերկելին: Փորձագետները նշում են, թե Շուլցն իսկապես գտածո էր Սոցիալ–դեմոկրատների համար, որովհետև 61–ամյա փորձառու քաղաքական գործչի անունն այս ամբողջ տարիների ընթացքում չի սևացել որևէ սկանդալով, բավական ազդեցիկ՝ փոքրիկ գրախանութի սեփականատիրոջից մինչև Վյուրզելենի քաղաքային պատգամավորի, Բունդեստագից մինչև Եվրախորհրդարանի քարտուղարի ճանապարհ է անցել, ուղղամիտ և ազնիվ մարդու համբավ ունի, ամուսնացել է մեկ անգամ, երկու զավակների օրինակելի հայր, սիրող–սիրված ամուսին է ընտանիքում, որևէ վնասակար սովորություն չունի՝ որքան էլ Քրիստոնյա–դեմոկրատները պնդեն, թե երիտասարդության տարիներին, իբր, ալկոհոլիզմով է տառապել: Ի միջի այլոց, Շուլցի միջոցով, Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, հնարավոր է, վերջ դնի նաև իր համար գլխացավանք դարձած Մեծ կոալիցիային, որում նա փոքր եղբոր դերակատարում և գաղափարական լուրջ տարաձայնություններ ուներ քրիստոնյա–դեմոկրատների հետ, որոնք այս պահին սոսկ 30%–ով են հանրության վստահությունը վայելում: Բայց, իհարկե, շատ բան է կախված նաև ձախերից, որոնք դեռ պիտի որոշեն՝ միանալ Մերկելի՞ն, թե ռադիկալ ընդդիմության շարքերում խանգարեն միաժամանակ բոլորին:

Չի կարելի մոռացության տալ նաև ավելի ռադիկալ/նոր ձևավորված եվրոսկեպտիկների՝ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը, որը նույնպես ի վիճակի է առնվազն 12–14% ձայն հավաքել հանրությունից: Այնպես, որ, եվրոսկեպտիցիզմի, հատկապես իշխանության կողմից վարվող միգրացիոն քաղաքականության հանդեպ հանրային դժգոհության, արտաքին տագնապների ու մարտահրավերների գիտակցման դժգոհ մթնոլորտում են անցնելու գերմանական ընտրությունները, և թե ով կգա առաջին պլան, դեռ վաղ է ասել:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia