Վթար Աբովյանի հրապարակում. «Ֆոլքսվագեն Բորան» «թռել է» գետը
SOCIETYՀայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, ժամը 05.52-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Տիեզերագնացների հրապարակում տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volksvagen Bora» մակնիշի 34 TF 208 համարանիշի (վարորդ՝ 24-ամյա Վարազդատ. Ն.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել է կամրջի արգելապատնեշին և ընկել Գետիկ գետը. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իսկ ժամը 07.25-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել գետից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է այն, որ վարորդը ավտոմեքենան վարելու ընթացքում վնասել է անվադողը, ապա չկարողանալով կառավարել մեքենան՝ հայտնվել է գետում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



