Տարոն Մարգարյանը հերքում է խոսակցությունը, թե ինքն է հեռացրել Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերքում է խոսակցությունները, թե աշխատանքից հեռացրել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արմեն Հարությունյանին: «Ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից, նա կամավոր դիմում է գրել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Տարոն Մարգարյանը՝ անդրադառնալով Հանրապետական խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի փեսային` Արմեն Հարությունյանին Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից հեռանալուն:
«Վերջին ժամանակներս ես ոչ մեկին չեմ հեռացրել աշխատանքից, իրենք կամավոր դիմում են գրել»,- ասաց քաղաքապետը:
Տարոն Մարգարյանի հրամանով հունվարի 27-ինԵրևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարԱրմեն Հարությունյանն ազատվել էաշխատանքից, իսկ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Դավիթ Գրիգորյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



