Բարձրաստիճան շուրջ 40 թուրք զինվորական Գերմանիայից ապաստան է խնդրել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ-ի ռազմաբազաներում ծառայություն իրականացնող շուրջ 40 թուրք զինծառայող գերմանական իշխանություններին դիմում են ներկայացրել ապաստան ստանալու խնդրանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը:
Պարբերականի տվյալներով` խոսքը մեծամասամբ բարձրաստիճան սպայակազմի մասին է: Ներգաղթի ու փախստականների հարցերով դաշնային վարչությունը և Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել են, որ նրանց գործերը քննվելու են սովորական կարգով:
«Անկասկած, մենք չենք կարող այդ զինվորականներին ուղարկել հետ` Թուրքիա: Նրանց այնտեղ անմիջապես կբանտարկեն»,- Spiegel-ին ասել է Բունդեսթագի իշխող Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) ներկայացուցիչ Շտեֆան Մայերը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



