Yerevan, 04.April.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանը և Սոլար հայդրոջին հոլդինգը կառաջարկեն մաքուր էներգիայի լուծումներ

SOCIETY

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը համագործակցության հուշագիր է կնքել Սոլար հայդրոջին հոլդինգ կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցի հետ։  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության Õ �ետ կապերի բաժնից:

Հուշագրի նպատակն է համագործակցել այլընտրանքային էներգիայի հիբրիդային աղբյուրների գիտաարտադրական կոնսորցիումի ստեղծման ուղղությամբ: Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կղեկավարի Կոնսորցիումը Սոլար հայդրոջին հոլդինգի կողմից ֆոտովոլտային և ջրածնային գեներատորի կիրառմամբ մաքուր էներգիայի արտադրությունը խթանելու նպատակով դեպի այն երկիր, որը հետաքրքրված է տարեկան 365 օր արտադրել անխափան մաքուր էլեկտրաէներգիա կամ լիցքավորել մաքուր վառելանյութով աշխատող ցանկացած տրանսպորտային միջոց:

Կոնսորցիումը կառաջարկի ջերմոցային գազերից զերծ մաքուր էներգայի լուծումներ, որոնք առավել մատչելի ու ճկուն են, քան այրվող վառելանյութերը:    

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը և կոնսորցիումը երկրներին կառաջարկեն մաքուր էներգիայի լուծումներ:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կաջակցի Կոնսորցիումի ձևավորմանը և վերջինիս այլ երկրներում խթանմանն ու կայուն զարգացմանը: Սա կներառի  նախարարության՝ որպես հարթակ հանդես գալը այլ երկրների և մասնավոր հատվածի հետ կապ հաստատելու համար։

Կազմակերպությունն էլ կտրամադրի անհրաժեշտ ռեսուրսներ՝ խթանելու Կոնսորցիումը այլ երկրներում և ապահովելու վերջինիս հաջողությունը: Սոլար հայդրոջին հոլդինգիը կթողարկի տեխնոլոգիական արտոնագրեր Կոնսորցիումի միջոցով ներգրավված շահագրգիռ կառավարություններին և մասնավոր հատվածին։

Կազմակերպության կողմից առաջարկվող տեխնոլոգիան գոյություն ունեցողներից զգալիորեն էժան է, էլեկտրականության ու վառելիքի ինքնարժեքը կրճատվում է առնվազն 50 տոկոսով։ Սարքավորման փորձնական նմուշն արդեն հավաքված է։ Սոլար Հայդրոջին Հոլդինգ կազմակերպության գործադիր տնօրեն Կիրիլ Գիչունցը նշել է․«Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ հուշագրի կնքումը ամուր և կարևոր քայլ է՝ աշխարհում այս շատ կարևոր տեխնոլոգիան տարածելու համար։ Կարող ենք ամբողջ աշխարհին մաքուր էներգիա տալ, ինչի պահանջարկն այժմ շատ մեծ է։ Մենք՝ կազմակերպ ության հիմնադիրներս, հայ ենք ու ցանկանում ենք ինչ-որ կերպ մեր հայրենիքին երախտապարտ լինենք։ Բացի այդ, Հայաստանում ներդրում անելը ճիշտ է, քանի որ այստեղ չափազանց խելացի մարդիկ են աշխատում»։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշել է, որ կազմակերպության հետ ակտիվ աշխատանքներն տարվել ընկերության հետ` վերջինիս առաջարկն առաջ տանելու ուղղությամբ, մշակվել է համագործակցության հեռանկարը, որի արդյունքն էլ այս հուշագիրն է։ «Մեր նպատակը այս տեխնոլոգիայի իրականացմանն աջակցելն է և հնարավորություն ստեղծել, որ ներդրված տեխնոլոգիան արտադրություն սկսի Հայաստանում»,- նշել է Հովհաննես Ազիզյանը։

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe