Ռեկորդային թվով գաղթականներ են հատել Հունգարիայի սահմանը
INTERNATIONAL NEWSԱռնվազն 10 հազար գաղթականներ են սեպտեմբերի 23-ին հատել Հունգարիայի սահմանը՝ գերազանցելով փախստականների թվի նախորդ ռեկորդը, տեղեկացնում Է Հունգարիայի ոստիկանությանը:
Ինչպես նշում Է «Ֆրանսպրես»-ը, ներգաղթյալների մեծամասնությունը՝ 9939 մարդ, Հունգարիա Է ժամանել Խորվաթիայի սահմանով, եւս 102 մարդ՝ Սերբիայի սահմանով:
Նախորդ ռեկորդը սահմանվել Էր սեպտեմբերի 14-ին՝ այն բանից մեկ օր առաջ, երբ երկրի իշխանությունները փակեցին Սերբիայի հետ սահմանը: Այն ժամանակ Հունգարիա Էր մտել 9380 միգրանտ:
2015 թվականի սկզբից Եվրամիության տարածք են ժամանել շուրջ 500 հազար գաղթականներ, ամեն օր նրանց շարքերը համալրվում են հազարավոր նոր ժամանողներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



