Վիտալի Բալասանյանը ճիշտ է համարում ԼՂՀ-ում կառավարման նախագահական մոդելը
SOCIETYԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը ԼՂՀ-ում կառավարման նախագահական համակարգը միանշանակ ճիշտ է համարում։ Այդ մասին Բալասանյանը նշեց «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, պատասխանելով փետրվարի 20-ին ԼՂՀ-ում կայանալիք սահմանադրական հանրաքվեի մասին հարցին՝ Վիտալի Բալասանյանն ասաց. «Նախագահական մոդելը միանշանակ ճիշտ է։ Մեր երկիրը պետք է կառավարի միանձնյա առաջնորդ, քանի որ մենք դեռևս պատերազմական իրավիճակում ենք»։
Դիտարկմանը, թե շատերը պնդում են, որ սահմանադրական փոփոխություններն ուղղված են իշխանության վերարտադրությանը, Բալասանյանն ասաց. «Չի կարելի նման գնահատականներ անել։ Ժամանակը կգա, և մենք ամեն բան կտեսնենք»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



