Օբաման երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Բելառուսի ղեկավարության ներկայացուցիչների հանդեպ պատժամիջոցները: Հունիսի 10-ին նա ստորագրել է համապատասխան հրամանագիր և տեղեկացրել այդ մասին ԱՄՆ Կոնգրեսին, հայտնում է vesti.ru-ն:
Կոնգրեսի անդամներին ուղարկված ծանուցման մեջ Օբաման դա կապել է այն հանգամանքի հետ, որ Բելառուսում կառավարության որոշ անդամների և այլ անձանց քաղաքականությունը խափանում է ժողովրդավարական գործընթացներն ու ինստիտուտները: Այդ ամենը, ԱՄՆ նախագահի խոսքով, վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:
Առաջին անգամ Բելառուսի դեմ պատժամիջոցների հրամանագիրը ստորագրվել է 2006 թ-ին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի կողմից:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



