Եմենի մայրաքաղաքի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 15 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԵմենի մայրաքաղաք Սանայում մզկիթի տարածքում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը ՝ վկայակոչելով բժիշկներին:
Ականատեսների խոսքով երկու մահապարտ ահաբեկիչ պայթուցիկ սարքեր են գործի դրել Բլիլի մզկիթում ՝ շիաների կողմից վերահսկվող ոստիկանական ակադեմիայի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ:
Նույնատիպ ահաբեկչություն էր կատարվել նաեւ սեպտեմբերի 2-ին Եմենի մայրաքաղաքի հյուսիսային մասում գտնվող Էլյ Մուայադ մզկիթում, զոհվել էր 28 մարդ: Այդ ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել էին սունի ծայրահեղականները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



