Մեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեում 7.3 մլրդ դոլարի չափով ճեղքվածք է առաջացել
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի պաշտպանական բյուջեում 5.8 մլրդ ֆունտ ստերլինգի՝ 7.3 մլրդ դոլարի չափով ճեղքվածք է առաջացել ազգային արժույթի անկման պատճառով։ Այս մասին հայտնում է The Times թերթը՝ հրապարակելով պետական ռեւիզիոն վարչության վերլուծությունը։
«ՊՆ պլանի հետագա իրականացումն ապահովելու համար պետք է 5.8 մլրդ ֆունտ ստերլինգ հայթայթեն, որոնք պետք է տնտեսել առաջիկա 10 տարիների ընթացքում իրականացվող նախագծերի հաշվին»,– ասված է հաշվետվության մեջ։
Բրիտանական բանակի 10-ամյա պլանի համաձայն, որը 82 մլրդ ֆունտ ստերլինգի չափով ծախս է նախատեսում, կառավարությունը մտադիր է ավելի քան 20 մլրդ ֆունտ ծախսել, որը վճարվելու է դոլարով եւ եվրոյով։ Իսկ վերջին փոխարժեքային տատանումները սպառնում են լրջորեն վնասել այդ պլանի կատարումը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



