Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


10 տարօրինակ բաներ, որոնք գրավիչ են համարվում այլ երկրներում

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Գեղեցկության եվրոպական ստանդարտները հասկանալի և մոտ են մեզ, սակայն այլ երկրներում ամեն ինչ հակառակը կարող է լինել: Սա ապացույց է այն բանի, որ Ձեր արտաքին տեսքը ոչ բոլորը կհավանեն աշխարհում:

Ծուռ ատամներ

Ճապոնիա

Արևմտյան երկրներում գեղեցիկ է համարվում հարթ ժպիտը, և թվում է, թե ուրիշ ձև հնարավոր էլ չէ: Սակայն ոչ, Ճապոնիայում հակառակն է. այնտեղ նորաձև է համարվում «yaeba»-ն՝ այսպես կոչված ծուռ ատամը: Նրանք կարծում են, որ դեմքը մի քանի անգամ ավելի գեղեցիկ և նուրբ է դառնում հենց այս ատամի շնորհիվ:

Այս թրենդի պատճառով Ճապոնիայում ոչ միայն աղջիկները, այլ նաև տղաները հերթ են կանգնում ատամնաբույժի սենյակի դռան առջև:

Սպիներ

Արևմտյան Աֆրիկա, Նոր Գվինեա

Նոր Գվինեայի և նաև աֆրիկական մի քանի այլ երկրների բնակիչները մինչ օրս իրենց մարմինը զարդարում են նախշերի ձև ունեցող սպիներով: Տղամարդկանց մոտ դա անում են հիմնականում ձեռնադրման արարողությունների ժամանակ, իսկ կանանց դեպքում սպիները համարվում են գեղեցկության նշան: Ի դեպ՝ աֆրիկական մի քանի երկրներում սա նույնպես համարվում է նորաձևության և շքեղության խորհրդանիշ:

Սրտաձև դեմք

Հարավային Կորեա

Հարավային Կորեայում պլաստիկ վիրահատությունները ոչ միայն շատ տարածված են, այլև արդեն իսկ նորմ են համարվում: Քաղաքներում ամեն քայլափոխի փակցված են պաստառներ, որոնք առաջարկում են բարելավվել արտաքին տեսքը:

Գեղեցկության գրավական է համարվում սրտաձև դեմքը: Հանուն դրա կորեացիները գնում են չափազանց բարդ վիրահատությունների. սկզբում ծնոտի ոսկորը կոտրում են՝ բաժանելով այն երեք մասի: Այնուհետև մեջտեղի մասը հեռացվում է, իսկ մյուս երկուսը իրար են միացվում՝ կազմելով ավելի սրացած ծնոտ: Այնուհետև հեռացվում են անկյունները, և ահա ամեն ինչ պատրաստ է:

Վիրահատությունից հետո երկար ժամանակ չի թույլատրվում կոշտ սնունդ ընդունել: Նոր դեմքը նաև կարող է վատ արձագանքել եղանակային պայմաններին:

Ավելորդ քաշ

Մավրիտանիա

Մավրիտանացի աղջիկները ոչ մի շանս չունեն տղամարդկանց ուշադրությանն արժանանալու, եթե որովայնի հատվածում ճարպեր չունեն:

Դրա համար երիտասարդ տարիքում իրենց դուստրերին ծնողները ուղարկում են հատուկ «ֆերմա», որտեղ վերջիններիս կերակրում են: Օրական միջինում աղջիկներն ընդունում են 16 հազար կիլոկալորիա (սովորաբար այդ տարիքի աղջիկների համար նորման 1500 կկալն է): Այս սովորույթի պատճառով շատ աղջիկներ առողջական խնդիրներ են ունենում:

Վիրահատական վիրակապեր՝ դեմքի վրա

Իրան

Իրանը ռինոպլաստիկայի մայրաքաղաքն է: Չնայած բարձր գներին՝ և՛ կանայք, և՛ տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի, միայն թե ուղիղ քիթ ունենան: Նրանց համար դա ոչ միայն գեղեցկություն է, այլ նաև հատուկ դիրք՝ հասարակության մեջ:

Սակայն ամենատարօրինակը դա չէ: Եթե մարդը երբևէ չի արել ռինոպլաստիկա, ապա կարող է ուղղակի վիրահատական վիրակապով շրջել փողոցում, որպեսզի բոլորին հակառակը թվա:

Սպիտակ մաշկ

Չինաստան, Թայլանդ

Ասիայի շատ հատվածներում բաց գույնի մաշկը համարվում է գեղեցկության էտալոն: Եթե մտնեք խանութ և ցանկանաք դեմքի խնամքի միջոց գնել, ապա դժվար թե գտնեք այնպիսի մեկը, որը չունենա սպիտակեցնող էֆեկտ: Դա վերաբերում է անգամ տղամարդկանց սափրման փրփուրներին: Լողափերին գրեթե ոչ մի չինացի չի հայտնվում առանց առևապաշտպան դիմակի: 

Չինացիներն ու թայլանդցիները շատ են զարմանում, երբ իմանում են, որ եվրոպական երկրներում կանայք արհեստական արևայրուքներ են ընդունում:

Լայն ճակատ

Ֆուլբե ցեղ

Աֆրիկական Ֆուլբե ցեղի կանանց գեղեցկության ամենակարևոր կետը նրանց բարձր ու լայն ճակատն է համարվում: Այդ իսկ պատճառով նրանցից շատերը հեռացնում են մազերի մի մասը, որն էլ օգնում է ճակատին ավելի մեծ երևալ:

Այդպիսի ժամանակաշրջան եղել է նաև միջնադարյան Եվրոպայում, երբ կանայք ճակատից վերև գտնվող մազերի գրեթե կեսը հեռացնում էին:

Երկար պարանոց

Մյանմա

Արևելյան Մյանմայի շրջաններից մեկն անվանում են «ընձուղտ-կանանց երկիր»: Այստեղ կանայք և աղջիկները հատուկ հաստ օղակներ են կրում իրենց պարանոցներին, քանի որ համարում են, որ ինչքան երկար է պարանոցը, այնքան գեղեցիկ են նրանք:

Համաձայն լեգենդի՝ այս օղակները մի ժամանակ նրանց պաշպանել են վագրերից, սակայն այժմ այն միայն գեղեցկության գրավական է համարվում:

Լայնացած շուրթեր

Մուրսի ցեղ

Եթովպական այս ցեղի աղջիկները հատուկ սկավառակների միջոցով լայնացնում են իրենց շուրթերը: Ինչքան ավելի մեծ է սկավառակը, այդքան ավելի բարձր է աղջկա սոցիալական դիրքը և այդքան շատ պետք է վճարեն նրա համար հարսանիքից առաջ:

Այս տարօրինակ սովորույթի առաջացման երկու վարկած կա: Առաջինն այն է, որ մուրսիները հավատում են, որ բերանի միջով չար ոգիներ կարող են մտնել մարդու մեջ, իսկ սկավառակները կանխում են դա: Երկրորդ տարբերակն այն է, որ մուրսիները սկսել են անել դա, որպեսզի որպես ստրուկ չգնեն իրենց:

Իրար միացած ունքեր

Տաջիկստան

Տաջիկստանի մի քանի շրջաններում կանացի գեղեցկության ստանդարտներից մեկը համարվում է «միհոնքանիությունը»: Եթե բնությունը աղջկան չի օժտել այդ առանձնահատկությամբ, ապա վերջինս կարող է սև գույնով ներկել առանձնացված հոնքերի մեջտեղի հատվածը:

Տեղացիները համոզված են, որ սա հաջողակության և բախտավորության նշան է: Գեղեցկության այս առանձնահատկությունները տարօրինակ են թվում, երբեմն նաև բարբարոսական, սակայն ի՞նչ կլինի, եթե նայենք հենց մեր սովորույթներին: Ծակել ականջները, որպեսզի ականջօղ մտցնենք դրա մեջ, քայլել անհարմար բարձրակրունկներով, որպեսզի ոտքերն ավելի երկար երևան: Տարօրինակ չէ՞:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan