Լոնդոնում անզեն տղամարդը հետ է մղել նունչակիներով կողոպտիչների հարձակումը
INTERNATIONAL NEWSՀարավային Լոնդոնի բնակիչը հետ է մղել 2 կողոպտիչների հարձակումը, որոնք փորձել են առեւանգել նրա մոտոցիկլետը, ի դեպ՝ չարագործներից մեկը նունչակիով էր զինված, հայտնում է Daily Mirror-ը:
Հոլովակում հանցագործներից մեկը փորձում է գործարկել մոտոցիկլետը, իսկ նրա հանցակիցը հարձակվում է 46-ամյա տղամարդու վրա՝ թափահարելով նունչակիները:
Սակայն մի քանի վայրկյան հետո հարձակման զոհին հաջողվում է հակահարձակման անցնել եւ նունչակին խլել: Երբ տղամարդուն օգնության է եկել նրա հարեւանը, հանցագործները փախել են:
Ոստիկանությունից հայտնել են, որ մոտոցիկլետն անմիջապես առեւանգելուն խոչընդոտել է լավ փականը՝ նշելով, որ եթե դրա տերը որպես փական չօգտագործեր ծանր շղթան, ապա այն հաշված վայրկյանների ընթացքում կառեւանգեին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



