Yerevan, 04.July.2026,
00
:
00
BREAKING


Մուշեղի նախկին կինը խանդում էր Մաջնունյանին. ինչ գիտի Անի Զախարյանն էքստրասենսի և նրա սպանության մեջ մեղադրվողի մասին. Armlur.am

SOCIETY

Armlur.am-ը գրում է.

Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող, կալանավորված «Յանուս» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մխիթար Մոս-Մուշեղյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել դեպքի հետ կապված: Մխիթար Մոս-Մուշեղյանը վստահաբար նշել է, որ ինքը մարդասպան չէ և այժ կալանավորված է, որպեսզի քննությանը չխանգարի:

Նա իր խոսքում նաև հիշատակել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանի անունը: Մանսնավորապես` նա նշել է, որ Անի Մաջնունյանի սպանության լուրը իմացել է Զախարյանից: «Առավոտյան ինձ զանգեց «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ասաց՝ իմացա՞ր Անիի հետ կապված նորությունը, ծիծաղս եկավ, որովհետեւ դրանից մի ամիս առաջ էլ գրել էին, թե ես եմ մահացել, ասացի՝ հերթը հասավ Անիին: Աչքս ընկավ «Ֆեյսբուքին», Անին կայքում չէր, բայց նա ամեն առավոտ մտնում էր սոցցանցեր, մեկ էլ տեսա ինտերնետի նյութերը, լուսանկարները»,- ասել էր Մխիթարը:

Armlur.am-ի հետ զրույցում Անի Զախարյանն ասաց, որ ինքը Մխիթարին ճանաչում էր Բաղրամյան պողոտայից, երբ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիայի շրջանակներում ակտիվիստները փակել էին պողոտան: «Անձամբ ճանաչել եմ նրան, սակայն այս ընդհանուր միջադեպի հետ կապված չեմ բարձրաձայնել այդ մասին, քանի որ գործին դրանից ոչինչ չէի տա: Նրան Բաղրամյան պողոտայից եմ ճանաչում: Նա ինձ մոտեցել էր, իբր ուզում էր կուսակցությանն անդամակցել, համագործակցել և այլն»,- ասաց Զախարյանը: Հարցին` ինչու է նրա անունը հիմա բարձրաձայնում Մուշեղը, Անին պատասխանեց. «Նա երեկ ինձ զանգահարել էր իբր իմանալու` ես հավատում եմ այն ամենին ինչ իր անվան շուրջ է պտտվում: Ես էլ ասեցի` այո, հավատում եմ, քանի որ այլ կասկածյալ չկա և ասեցի այլևս ինձ չանհանգստացնես: Երևի հենց դրանից ելնելով որոշեց իմ անունը շոշափել»: Զախարյանի խոսքով` այն ժամանակ, երբ ինքը հեռախոսով հայտնել է Անի Մաջնունյանի սպանության լուրը, Մուշեղի պատասխանը եղել է հետևյալը. «Հաջորդը ես եմ»:

Զախարյանը նշեց, որ Մուշեղին ճանաչելով կարող է հավատալ, որ վերջինս նման արարք կգործի. «Գիտեք, մարդն, ով ներկայանում է 32 տարեկան, երբ ինքը 20 տարեկան է, մարդ, որը չի աշխատում, բայց անընդհատ այս սրճարանից այն սրճարանն է գնում, այս ռեստորանից այն ռեստորանը, գումարրներ են պտտվում իր ձեռքին, մարդ ով անձնական լուրջ խնդիրներ ունի ընտանիքում և այլն, նրանից ամեն ինչ կարելի է սպասել: Այս մարդու կյանքում ոչ մի ստատիկ բան չկար»: Անի Զախարյանն ասաց, որ ինքը Աննա Միսակյանին ևս ճանաչել է Բաղրամյան պողոտայի դեպքերից. «Նորմալ երեխայի տպավորություն էր թողնում, շատ մտերիմ, լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Ես Բաղրամյանում շփվելիս նրա և Մուշեղի միջև որևէ վատ հարաբերություններ չեմ նկատել»: Մեր զրուցակցի խոսքով` Մուշեղը կեղծիքի և ստի մեջ թաթախված անձնավորություն էր: Մուշեղի և Անի Մաջնունյանի անձնական հարաբերությունների մասով, Զախարյանն ասաց, որ Մուշեղի պատմելով, իր կինը խանդում էր էքստրասենսին:

«Ինքն ինձ ներկայացնում էր, որ Անիի հետ միայն մտերիմ հարաբերություններ են եղել: Նա ասում էր, որ իր կինը, ումից արդեն բաժանվել է, խանդում էր Մաջնունյանին: Նրանք երեխա էլ ունեն: Բայց ես կարծում եմ, էքստրասենսի նման կինը այդ պատանուն լուրջ չէր կարող վերաբերվել: Դա երևի եղել էր զուտ մարդկային շփում»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026