Դեր Զորում ահաբեկիչների հարձակումից 20 խաղաղ բնակիչ է զոհվել, ևս 40-ը վիրավորվել է
SOCIETYՍիրիայի արևելքում գտնվող Դեր Զոր քաղաքում, որը դեռևս գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ, ահաբեկիչների հարձակման հետևանքով մահացել է 20 խաղաղ բնակիչ, ևս 40-ը վիրավոր է:
Ինչպես հայտնում է «Ռիա Նովոստին»՝ խաղաղ բնակիչների ուղղությամբ պարբերաբար կրակահերթեր են տեղի ունեցել հունվարի 15-28-ն ընկած ժամանակահատվածում:
Դեպի Դեր Զոր մարդասիրական օգնություն է հասցվում բացառապես օդային ճանապարհով, քանի որ ցամաքային բոլոր ճանապարհները շրջափակված են ահաբեկչական օղակով:
Նշենք, որ Եփրատ գետի աջ ափին ընկած Դեր զորը նաև համանուն Դեյր-էլ-Զոր մարզի վարչական կենտրոնն է, որը սիրիացիները հաճախ կոչում են «Անապատի մարգարիտ»:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



