Աֆղանստանում ոչնչացվել է հերոինի արտադրությամբ զբաղվող 6 լաբորատորիա
SOCIETYԱֆղանստանի անվտանգության ուժերը երկրի հարավում գտնվող Գիլմենդ նահանգում ոչնչացրել են հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը:
«Աֆղանական ազգային բանակի հատուկ նշանակության ուժերը գործողություն են անցկացրել Գիլմենդ նահանգի Սանգին և Նովզադ շրջաններում: Արդյունքում հաջողվել է ոչնչացնել հերոին արտադրող 6 ընդհատակյա լաբորատորիա: Գործողության ընթացքում ոչնչացվել է մեկ գրոհային, ևս երկուսը վնասվածքներ են ստացել», - ասվում է փաստաթղթում:
Դրանից բացի, նախարարության տվյալների համաձայն, լաբորատորիաներում հայտնաբերվել և առգրավվել է տարբեր քիմիական նյութերով 277 տակառ, որոնք օգտագործվում են թմրանյութերի արտադրության ժամանակ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



