Շներ, որոնք բնորդում են օդափոխիչի հետ (լուսանկարներ)
LIFEԿանադական Օնտարիո նահանգում բնակվող լուսանկարիչ Իլոնա Հաուսը հիմնականում լուսանկարում է կենդանիներին: Վերջերս նա հրապարակել է BLOW («Շնչյուն») անվանումով ֆոտոշարքը, որում ցուցադրել է հին օդափոխիչի մոտ բնորդող շների:
Boredpanda-ն գրում է, որ Իլոնան համագործակցում է անհատների և ընկերությունների հետ, իսկ BLOW նախագծի վրա աշխատել է մոտ երեք տարի:
«BLOW-ի գաղափարն ունեցա, երբ ամառային մի շոգ օր տեսա` ինչպես է շանս գեղեցիկ մորթին ծածանվում օդափոխիչի հոսանքից: Ամիսներ շարունակ փնտրեցի անհրաժեշտ օդափոխիչը, այնուհետև թարմ ներկեցի այն ու սկսեցի լուսանկարել լավագույն մոդելներին», - պատմել է Իլոնան:
Լուսանկարչի խոսքերով` իր համար կարևոր էր, որ նախագիծը ստեղծագործական ու գեղարվեստական լինի, և յուրաքանչյուր շան ֆոտոսեսիան` եզակի:










1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



