Ձյան ծանրությունից Մարալիկում շենքի տանիք է փլվել
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 29-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի տանիքը ձյան ծանրությունից փլվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է որ, փլուզվել է Հաղթանակի փողոցի թիվ 1ա շենքի հարավային հատվածի տանիքի հողակալը, թափվել է մոտ 50 քար և վնասել տանիքի ծածկը (մոտ 375 քմ):
Փրկարարները սահմանազատել են վտանգավոր հատվածը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



