Փրկարարները հայտնաբերել են Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղի սարերում կորած երիտասարդներից մեկի դին
SOCIETYՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հունվարի 29-ին, ժամը 02.50-ին քաղաքացուց ահազանգ է ստացել, որ ինքը և իր ընկերը մոլորվել են Շաղատ գյուղի մոտակա սարերում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, ժամը 07.53-ին փրկարարները հայտնաբերել են 1991 թ. ծնված Վ. Հ.-ին, ում մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի ԲԿ, որտեղ վերջինիս վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները ժամը 08.37-ի դրությամբ հայտնաբերել են 1993 թ. ծնված Ս. Դ.-ի դին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



