Ֆրանսիան չի լինի որևէ երկրի վասալ. Ֆիյոն
INTERNATIONAL NEWSՖրանսիայի նախկին վարչապետ, «Հանրապետականներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը ելույթ է ունեցել հօգուտ Ֆրանսիայի կողմից ինքնուրույն կուրսի անցկացման։
Ֆրանսիան պետք է լինի անկախ և ինքնիշխան՝ հայտարարել է նա Փարիզում նախընտրական հանրահավաքի 15 հազար մասնակիցների առջև։
«Այժմ առաջ է եկել պարոն Թրամփի Ամերիկան, ով, կարծես թե, մտադիր է ստիպել ենթարկվել ցանկացածին, ով չի ցանկանում հետևել իր շահերին։ Ամերիկացիները մեր բարեկամներն են, մեր դաշնակիցները, սակայն Ֆրանսիան երբեք չի եղել և չի դառնա որևէ երկրի վասալ»,-ընդգծել է Ֆիյոնը։
«Ժամանակն է, որ Եվրոպան արթնանա և դառնա հզոր ուժ՝ անկախ և ինքնիշխան»,-ասել է նա։
«Դուք կլինեք ազգային վերակառուցման համար իմ պայքարի առաջին շարքերում»,-խոստացել է Ֆիյոնն իր կողմնակիցներին։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



