ԱՄՆ ներգաղթի սահմանափակումն ուղղված չէ մուսուլմանների դեմ. Թրամփ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում ներգաղթի վերահսկողության խստացման նոր միջոցառումները, հակառակ ամերիկյան ԶԼՄ-ների հաղորդումների, արտասահմանից երկիր մուսուլմանների ժամանման արգելք չԷ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս հավաստիացմամբ հունվարի 29-ին հանդես Է եկել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
Ինչպես ասված Է Սպիտակ տան մամուլի ծառայության՝ Թրամփի անունից տարածված հայտարարության մեջ, «Ամերիկան ներգաղթյալների հպարտ ազգ Է եւ կշարունակի կարեկցանք դրսեւորել նրանց նկատմամբ, ովքեր փախչում են ճնշումից»: «Բայց մենք դա անելու ենք՝ պաշտպանելով սեփական քաղաքացիներին ու սահմանները»,- ընդգծել Է քաղաքական գործիչը:
90-օրյա ժամկետով Միացյալ Նահանգներ Իրաքի, Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների մուտքի նոր արգելքը վերաբերում Է այն յոթ երկրներին, որոնք «ահաբեկչության աղբյուր» Էին համարվել ամերիկյան նախորդ վարչակազմի կողմից, հիշեցրել Է Թրամփը:
Ինչպես նա նշել Է, «խոսքը ԱՄՆ մուսուլմանների մուտքի արգելման մասին չԷ»: «Բանը կրոնը չԷ, այլ ահաբեկչությունը, այն, որ ապահովվի մեր երկրի անվտանգությունը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



