Առնվազն վեց մարդ է զոհվել եւ ութը՝ վիրավորվել Քվեբեկի մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով
SOCIETYԱռնվազն վեց մարդ Է զոհվել Կանադայի Քվեբեկի նահանգում մզկիթի վրա կատարված հարձակման հետեւանքով, եւս ութ հոգի վերքեր են ստացել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 30-ին հայտնել Է տեղի ոստիկանությունը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն եւ Քվեբեկի իշխանությունները պատահածը գնահատել են որպես ահաբեկչական գործողություն:
Երեւանի ժամանակով հունվարի լույս 30-ի գիշերը անհայտ անձինք մզկիթ են ներխուժել երեկոյան աղոթքի ժամանակ եւ կրակ բացել այնտեղ: ԶԼՄ-ների տվյալներով՝ այդ պահին մզկիթում գտնվում Էր շուրջ 40 մարդ:
Արեւմտյան ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու կասկածյալների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



