Ավելի քան 860 հազար մարդ է պաշտպանել Մեծ Բրիտանիա Թրամփի պետական այցը թույլ չտալու հանրագիրը
INTERNATIONAL NEWSՄեծ Բրիտանիայի խորհրդարանի կայքում Միացյալ Թագավորություն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը թույլ չտալու մասին առցանց-հանրագիրը սրընթաց կերպով մոտենում Է մեկ միլիոն ստորագրության հասնելուն: Այս պահին կոլեկտիվ խնդրագրի տակ ստորագրել Է ավելի քան 860 հազար բրիտանացի, տեղեկացնում Է &l aquo;Արմենպրես»-ը:
«Թույլ չտալ Դոնալդ Թրամփի պետական այցը Միացյալ Թագավորություն» վերտառությամբ հանրագիրն ավելի վաղ զետեղել Է ոմն Գրեմ Գեսթ: Արդեն մի քանի ժամ անց այն հավաքել Է 100 հազար ստորագրություն, որն անհրաժեշտ Է օրենսդիր մարմնի կողմից հանրագրի պաշտոնական քննարկման համար: Դրա կողմնակիցների թիվը շարունակում Է աճել:
Խնդրագրի տեքստում նշված Է, որ «Դոնալդ Թրամփին պետք Է թույլ տրվի մուտքը Մեծ Բրիտանիա որպես ԱՄՆ-ի վարչակազմի ղեկավար, սակայն նա չպետք Է հրավիրվի պաշտոնական պետական այցով»:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



