Թբիլիսիում այրվել են «Մանկական աշխարհի» եւ «Ոսկու բորսայի» շենքերը
SOCIETYՀունվարի լույս 30-ի գիշերը Թբիլիսիի կենտրոնում այրվել են «Մանկական աշխարհ» առեւտրի կենտրոնի եւ ոսկյա իրերի «Ոսկու բորսա» տաղավարի շենքերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղակական հեռուստաալիքները՝ հղում անելով ականատեսների:
«Հրդեհն սկսվել Է ժամը 03:00-ին, պատճառները մեզ հայտնի չեն: Ամեն ինչ այրվել Է, ամբողջ ապրանքը: Դա ողբերգություն Է»,- լրագրողներին հայտարարել Է տուժածներից մեկը «Ռուսթավի 2» հեռուստաալիքի սյուժեում:
Վրացական ԶԼՄ-ների տվյալներով՝ հրշեջ 26 բրիգադ փորձում Էր մարել կրակը եւ միայն լուսաբացին Է հաջողվել տեղափակել բռնկումը, սակայն բրիգադները շարունակում են աշխատել արտակարգ պատահարի վայրում:
Վրաստանի ՆԳ նախարարությունը քրեական գործ Է հարուցել տեղի ունեցածի կապակցությամբ: Առավոտյան միջադեպի վայր են ժամանել տեղի վարչակազմի ներկայացուցիչները եւ Թբիլիսիի քաղաքագլուխ Դավիթ Նարմանիան:
«Ոստիկանությունն աշխատում Է, հուսով ենք՝ նրանք կպարզեն հրդեհի ծագման ստույգ պատճառները: Վնասի հատուցման մասին խոսելն առայժմ վաղ Է, բայց կարելի Է ասել, որ այն գերազանցում Է տեղի մունիցիպալիտետի բյուջեն»,-հայտարարել Է շրջանավային վարչակազմի ղեկավար Իրմա Զավրադիշվիլին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



