Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «ինքնասպանություն գործած» զինծառայողի մասին
SOCIETYԱդրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ ադրբեջանցի զինծառայող է «ինքնասպան եղել»:
«Հունվարի 29-ին սոցցանցերում և որոշ տեղական էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսներում տարածված հաղորդագրությունները, որոնց համաձայն Զինված ուժերի զինծառայող Խանալի Ֆաթաևը զոհվել է հակառակորդի արձակած կրակի հետևանքով, չեն համապատասխանում իրականությանը»,- ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից:
Նախարարությունը նշել է, որ զինծառայողը մահացել է «ոչ մարտական պայմաններում. նա ինքնասպանություն է գործել»:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



