Գիտնականները սրտի կաթվածը կանխող նոր միջոց են հայտնաբերել
PHOTOԹեյի օգտակարության և վնասակարության մասին շատ վերլուծություններ ու հետազոտություններ են իրականացվել: Վերջին տարիներին գիտնականները միաձայն հայտարարում են կանաչ թեյի օգտակարության մասին, սակայն շվեդ գիտնականները պարզել են, որ սեւ թեյը նույնպես օգտակար հատկություններ ունի: Մասնավորապես, օրական 4 բաժակ սեւ թեյ խմելը կարող է ավելի քան 20%-ով նվազեցնել կաթվածի առաջացման ռիսկը:
Մասնագետներն իրենց ուշադրությունն ուղղել են սեւ թեյի բաղադրության վրա եւ ուսումնասիրել դրա ազդեցությունը թրոմբների առաջացման վրա: Պարզվել է, որ օրական 4 բաժակ թեյը 21 տոկոսով նվազեցնում է թրոմբների առաջացման հավանականությունը:
Նման եզրակացության հանգելու համար գիտնականներն ուսումասիրել են 74 961 կամավորների կյանքը՝ 1997 թվականից ի վեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: