ԱՄՆ-ում հանձնել են Կինոդերասանների գիլդիայի մրցանակները
SOCIETY «Թաքնված ֆիգուրներ» ժապավենն ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիայի մրցանակին Է արժանացել «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում: Այդ միավորման հեղինակավոր պարգեւի հանձնման արարողությունը, որի մեջ մտնում են կինոյի եւ հեռուստատեսության շուրջ 165 հազար արտիստներ, կայացել Է Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ամերիկացի ռեժիսոր Թեդ Մելֆիի կինոնկարը պատմում Է NASA-ի տիեզերական թռիչքների ծրագրի սկզբնական փուլում սեւամորթ երեք կին մաթեմատիկոսների ավանդի մասին: Դրա մրցակիցներն Էին՝ «Մանչեսթրը ծովի մոտ», «Լուսնի լույսը», «Ցանկապատեր» եւ «Կապիտան Ֆանտաստիկը» ֆիլմերը: Ֆավորիտը համարվում Էր ամերիկացի ռեժիսոր Քենեթ Լոներգանի «Մանչեսթրը ծովի մոտ» դրաման, որն առաջատարն Էր գիլդիայի մրցանակների անվանակերգերի թվով:
Դենզել Վաշինգթոնն ստացել Է «Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասան» պարգեւը «Ցանկապատեր» կինոնկարում խաղացած դերի համար, որը պատմում Է 1950-ական թվականներին ԱՄՆ-ում ռասիզմի մասին:
«Գեղարվեստական ֆիլմի լավագույն դերասանուհի» մրցանակին արժանացել Է Էմմա Սթոունը «Լա-լա Լենդ» մյուրզիքլում դերի համար, որը ներկայացնում Է ջազային դաշնակահարի եւ երիտասարդ դերասանուհու սիրո պատմությունը:
ԱՄՆ-ի Կինոդերասանների գիլդիան հիմնվել Է 1933 թվականին: Այն արհմիություն Է, որը պաշտպանում Է կինոյի եւ հեռուստատեսության արտիստների, ինչպես նաեւ այդ ինդուստրիայի այլ ներկայացուցիչների շահերը, որոնք ապրում են Միացյալ Նահանգներում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



