Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և Opel-ը
SOCIETYShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի մասնաճյուղի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 91 ՍՍ 999 համարանիշի և Opel մակնիշի 34 FO 759 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը եղել են ճանապարհին հայտնված թափառող շները, ու Toyota-ի վարորդը, խույս տալով շներից, որպեսզի չհարվածի նրանց, բախվել է Opel-ին։
Շարունակությունը՝ այստեղ
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



