Վանում 85-ամյա ծերունին ու իր 46-ամյա կինը երկվորյակ են ունեցել
SOCIETYՎանում 85-ամյա Աբդուլլահ Սևինջն ու իր երկրորդ կինը՝ 46-ամյա Միհրինազ Սևինջը, երկվորյակ են ունեցել, տեղեկացնում է «Միլլիյեթ» թերթի կայքը:
Չնայած տարիքին՝ նա կնոջն օգնում է որդիներին պահելու հարցում:
«Սա ինձ համար անակնկալ եղավ: Նյութական որոշակի դժվարություններ ունենք, սակայն ինձ համար կարևորը երեխաներիս առողջ մեծանալն է: Այժմ իմ երկու կանանցից ընդհանուր առմամբ 15 երեխա ունեմ»,-ասել է նա:
Երեխաները ծնվել են 20 օր առաջ:
Աբդուլլահի 10 երեխաների մայրը՝ Հանիֆե Սևինջը, մահացել է 15 տարի առաջ: Դրանից հետո նա ամուսնացել է իրենից 39 տարի փոքր Միհրինազ Սևինջի հետ և 15 տարվա ընթացքում 2 տղա և մեկ աղջիկ ունեցել:
Մոտ 9 տարի երեխա չունեցած Աբդուլլահն ու Միհրինազը որոշել են դարձյալ երեխա ունենալ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



