Սաուդյան Արաբիան հավանություն է տվել Սիրիայում եւ Եմենում անվտանգության գոտիների ստեղծմանը
INTERNATIONAL NEWS Սաուդյան Արաբիայի Սալման թագավորն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ կայացած հեռախոսազրույցից հետո հավանություն Է տվել Սիրիայում եւ Եմենում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծմանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը՝ վրայակոչելով Սպիտակ տան պաշտոնական հայտարարությունը:
Տեքստում նաեւ ասված Է, որ կողմերը պայմանավորվել են ամրապնդել Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետության» զինյալների ազդեցության տարածմանը հակազդելու համատեղ ջանքերը:
Վաշինգտոնը եւ Էր Ռիադը համաձայնել են, որ անհրաժետ Է դիմակայել տարածաշրջանում «Իրանի ապակայունացնող գործողություններին»: Սաուդյան զանգվածային լրատվամիջոցներն, իրենց հերթին, հայտնել են, որ ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի ղեկավարները քննարկել են երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունները, եւ որ Էր Ռիադը համաձայնել Է Սիրիայում անվտանգության գոտու ստեղծմանը՝ ըստ որում չհիշատակելով Եմենը: Զրույցը շարունակվել Է ավելի քան մեկ ժամ:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



