Հարավային Կորեայի խորհրդարանը Բան Կի Մունին թույլատրել է առաջադրվել նախագահի թեկնածու
INTERNATIONAL NEWS Հարավային Կորեայի Ազգային ժողովի (խորհրդարան) փորձագիտական խումբը եկել Է այն եզրակացության, որ ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կկարողանա պետական բարձր պաշտոն զբաղեցնել, չնայած այն բանին, որ համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) բանաձեւերից մեկը հանձնարարում Է դա չանել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հունվարի 30-ին Սեուլից հայտնել Է «Ռյոնհապ» գործակալությունը, Ազգային ժողովի Հետազոտությունների ծառայությունը (NARS) ուսումնասիրել Է ՄԱԿ-ի ԳԱ-ի 1946 թվականի բանաձեւը, որը որպես փաստարկ են օգտագործում Հարավային Կորեայի նախագահի պաշտոնի համար Բան Կի Մունի թեկնածության հնարավոր առաջադրման հակառակորդները:
Հետազոտությունների խորհրդարանական ծառայության զեկույցը պնդում Է, որ բանաձեւը ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղարին միայն առաջարկում Է պաշտոնաթողությունից հետո պետական բարձր պաշտոններ չզբաղեցնել, բայց չի արգելում դա անել: Դրա հետ մեկտեղ, փորձագետները հաստատել են, որ իրոք դեռ չի եղել մի դեպք, որ այլ երկրներից ՄԱԿ-ի նախկին ղեկավարները կառավարական պաշտոններ զբաղեցնեն կազմակերպությունից հեռանալուց հետո:
Բան Կի Մունն այս ամսին Նյու Յորքից վերադարձել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում 10-ամյա աշխատանքից հետո: Քանի որ դեկտեմբերի 9-ին Հարավային Կորեայի խորհրդարանը երկրի նախագահ Պակ Կըն Հեին իմպիչմենտ Է հայտարարել խոշոր կոռուպցիոն սկանդալի պատճառով, Բան Կի Մունին սկսել են համարել նախագահի պաշտոնի հնարավոր թեկնածու, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



