Ռուսական ռազմակայանի զինծառայողները սովորում են պայմանական հակառակորդին ոչնչացնել Հայաստանի լեռներում
INTERNATIONAL NEWS Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի «Կամխուտ» եւ «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարաններում սկսվել Է մոտոհրաձգային եւ հատուկ ստորաբաժանումների մարտական տեխնիկայի, հաշվարկների եւ ջոկերի անձնակազմերի համատեղ ուսուցումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, դաշտային պարապմունքներին մասնակցում են 1,5 հազարից ավելի զինծառայողներ՝ «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքով, եւ գործի Է դրված շուրջ 150 միավոր ռազմական եւ հատուկ տեխնիկա, այդ թվում՝ կապի, նավիգացիայի եւ հետախուզության նորագույն համալիրներ:
Ջոկերի մարտական գործակցության ընթացքում զինծառայողները 50-ից ավելի նորմատիվներ կյուրացնեն տակտիկական, ինժեներային, կրակային, հատուկ պատրաստության եւ տեխնիկայի վարման պարապմունքների ընթացքում եւ կսովորեն կատարել պայմանական հակառակորդի ոչնչացման ուսումնամարտական առաջադրանքներ՝ պաշտպանվելիս եւ հարձակվելիս:
Ջոկերի ուսուցման առավել կարեւոր բաղադրիչներից մեկը գիշերային հրաձգությունն Է Կալաշնիկովի ինքնաձիգներից ու գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ՌՊԳ-7 ձեռքի հակատանկային նռնականետերից եւ մարտական մեքենաների սպառազինությունից:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



