Բավարար քուն՝ առույգ առօրյա
PHOTOՄասնագետները պարզել են, որ քունը կենսաբանական անհրաժեշտություն է մարդու առողջության համար։ Խորը և բավարար քունը կնոջը երիտասարդացնում է և գեղեցկացնում: Տրամադրությունը, որից սկսվում է օրը, բարձրանում է:
Չափահասմարդը, կախված նյարդային համակարգի վիճակից, կարիք է զգում 6-10 ժամվա քնի, որի արդյունքում ծերանալու հետ դրա նկատմամբ պահանջը պակասում է։
Շատ կանայք գերհոգնածության և նյարդային համակարգի չափից ավելի գրգռվածության պատճառով տառապում են անքնությամբ, նույնիսկ կարճատև քունը, որ նրանք ունենում են, անհանգիստ է ու չի նպաստում ուժերի վերականգմանը:
Այս ամենի արդյունքում առավոտյան զգում են հոգնածություն, ընկճված տրամադրություն, գունատություն: Այս ամենն իր մեջ պարունակում է ժամանակից շուտ «թորշոմելու» և գեղեցկությունը կորցնելու վտանգ։
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: