Իրանի եւ ՌԴ-ի հարաբերությունները Է տարածաշրջանի անվտանգության կարեւոր գործոնն են. Զարիֆ
INTERNATIONAL NEWS Ռուս-իրանական հարաբերությունները տարածաշրջանային կայունության եւ անվտանգության կարեւոր գործոնն են: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Թեհրանում բացված խորհրդաժողովի մասնակիցներին հղված ուղերձում, խորհրդաժողով, որը նվիրված Է երկու երկրների փոխգործակցության ավելի քան հինգդարյա պատմությանը:
«Ռուս-իրանական հարաբերությունների զարգացումը ոչ միայն համապատասխանում Է երկու երկրների ժողովուրդների շահերին, այլեւ ծառայում Է որպես տարածաշրջանային կայունության եւ անվտանգության կարեւոր գործոն, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր եւ Միջին Արեւելքի զարգացման գործոն: Անցած երեք տասնամյակների ընթացքում մեր հարաբերություններն առաջընթաց են արձանագրել, դրանք առանձնապես ակտիվ են զարգացել վերջին մի քանի տարում»,- ընդգծել Է Իրանի ԱԳ նախարարության ղեկավարը:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը հանգուցային դեր են խաղում համաշխարհային քաղաքակրթության պատմության մեջ: Նրանք կարող են հպարտանալ այն տասնյակ ականավոր դեմքերով, որոնք ծանրակշիռ ավանդ են ներդրել համաշխարհային մշակույթի բնագավառում: Նրանք են Հաֆեզը, Սաադին, Ֆիրդուսին, Տոլստոյը, Չեխովը, Պուշկինը եւ շատ շատերը: Աշխարհում շատ քիչ են այն երկրները, որոնց հարաբերությունների պատմությունն անցել Է հինգդարյա սահմանագիծը, այդ երկրների շարքին են դասվում Իրանը եւ Ռուսաստանը»,- նշել Է Զարիֆը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



