Եվրահանձնաժողովը հորդորել Է սոցցանցերին՝ միջոցներ ձեռնարկել ապատեղեկատվության դեմ պայքարում
SOCIETY ԵՀ-ի՝ միասնական թվային շուկայի հարցերով փոխնախագահ Անդրուս Անսիպը հորդորել Է սոցիալական ցանցերին, մասնավորապես, Facebook-ին, ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել կեղծ նյութերի հայտնվելու դեմ պայքարում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ես, ինչպես եւ բոլոր մարդիկ, անհանգստացած եմ կեղծ նյութերի տարածման կապակցությամբ, մասնավորապես, ԱՄՆ-ի ընտրություններից հետո»,- հայտարարել Է նա Financial Times թերթին տված հարցազրույցում: «Ես իսկապես հավատում եմ ինքնակարգավորիչ միջոցներին, բայց եթե հարկ լինի պարզաբանումներ տալ, մենք պատրաստ ենք դրանք տրամադրել»,-հավելել Է նա:
Անսիպի հայտարարությունները հնչել են Facebook սոցիալական ցանցի հասցեին այն քննադատության ֆոնին, որն արվել Է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից հետո տարածված ստահոդ նորությունների կապակցությամբ: Ընտրություններից առաջ եւ դրանցից հետո մի քանի շաբաթվա ընթացքում այնպիսի սոցցանցերում, ինչպիսիք են՝ Facebook-ը եւ Twitter-ը, հայտնվել են բազմաթիվ ստահոդ նորություններ՝ նվիրված ամերիկյան ընտրություններին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



