Ամերիկացիներից կեսից ավելին հավանություն չի տալիս Թրամփի քաղաքականությանը. Gallup poll found
INTERNATIONAL NEWS Ամերիկացիների առնվազն 51 տոկոսը հավանություն չի տալիս ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Gallup poll found վերլուծական գործակալության հարցման տվյալները:
Նախագահի պաշտոնում գտնվելու առաջին ութ օրվա ընթացքում Թրամփը հարուցել Է ամերիկացիների 51 տոկոսի դժգոհությունը, ԱՄՆ-ի նոր նախագահի քաղաքականությանը հավանություն Է տալիս երկրի բնակիչների 42 տոկոսը: Հարցմանը մասնակցել են 1,5 հազար չափահաս ամերիկացիներ: Անճշտությունը կազմում Է 3 տոկոս:
Ինչպես նշում Է Hill թերթը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը նախագահական աթոռն զբաղեցրել Է 2009 թվականին, իր աշխատանքի վերաբերյալ ամերիկացիների 51 տոկոսի բացասական գնահատականներ Է ստացել միայն 2011 թվականի օգոստոսին:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն քաղաքականության խստացման դեմ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունենում Միացյալ Նահանգների շատ քաղաքներում: Բազմամարդ ակցիաներ են կազմակերպվել Կալիֆոռնիայի, Նյու Յորքի, Տեխասի, Մասաչուսեթսի, Ջորջիայի նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիայի մայրաքաղաքային օկրուգում: Մասնավորապես, Նյու Յորքի Մանհեթենի շրջանի հարավային մասում՝ «Բեթերի» զբոսայգուց ոչ հեռու, տեղի են ունենում ներգաղթյալների պաշտպանության հանրահավաքներ: Քաղաքի առաջատար իրավապաշտպան միավորումների թվից կազմակերպիչների խոսքով՝ ցույցին մասնակցում Է շուրջ 12 հազար մարդ:
Համանման ակցիաներ են տեղի ունենում նաեւ Չիկագոյի (Իլինոյսի նահանգ), Ատլանտայի (Ջորջիայի նահանգ), Լոս Անջելեսի եւ Սան Ֆրանցիկոյի (երկուսն Էլ Կալիֆոռնիայի նահանգում) օդանավակայաններում: Ընդհանուր առմամբ հանրահավաքներին մասնակցում Է մի քանի հազար մարդ: Բողոքի բազմահազարանոց ակցիան շարունակվում Է նաեւ Միացյալ Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



