Բրիտանական իշխանությունները մտադիր չեն չեղարկել թագուհու կողմից Թրամփի ընդունելությունը
INTERNATIONAL NEWS Բրիտանիայի կառավարությունում մեժել են երկիր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պետական այցը չեղարկելու կոչերը, որոնք հնչել են ԱՄՆ-ի ղեկավարի կողմից միգրանտների համար խիստ սահմանափակումներ մտցնելու պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մեծ Բրիտանիա պետական այցը նախատեսում Է օտարերկրյա պետության ղեկավարի ընդունելություն Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կողմից: Դրան դեմ են այն հանրագրի հեղինակները, որի տակ իրենց ստորագրություններն են դրել արդեն ավելի քան մեկ միլիոն բրիտանացիներ:
Թրամփը Միացյալ Թագավորություն այցելելու պաշտոնական հրավերն ստացել Է հունվարի 26-ին Վաշինգտոնում վարչապետ Թերեզա Մեյի հետ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի առաջին հանդիպման ժամանակ:
Ինչպես BBC-ին ասել Է կառավարության մի աղբյուր, Մեծ Բրիտանիա Դոնալդ Թրամփի մուտքի արգելքը կլիներ «պոպուլիստական ժեստ»:
Աղբյուրը նաեւ հավելել Է, որ այցով Բրիտանիա ժամանելու հրավերն արդեն ընդունվել Է ամերիկյան կողմից, եւ հրավերի հետկանչն ամեն ինչ կփչացներ:
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը կարծում Է, որ Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը չի արդարացնի հայրենակիցների սպասումները, եթե չկարողանա հետաձգել Դոնալդ Թրամփի այցը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



