Ցուցադրվել է ավիատեխնիկայի խոշորագույն «դամբարանն» աշխարհում (տեսանյութ)
VIDEOԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի (USNI) կայքը տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրվում է ավիատեխնիկայի խոշորագույն «դամբարանն» աշխարհում:
Կայքի հաղորդմամբ` ավիատեխնիկայի վերականգնման համար նախատեսված տարածքը գտնվում է ԱՄՆ Արիզոնա նահանգում և մտնում է «Դևիս-Մոնտեն» ավիաբազայի կազմի մեջ: ԱՄՆ-ի Ռազմաօդային ուժերում այն կրում է «Դամբարան» մականունը:
Նշվում է, որ պոլիգոնի պատմությունը սկսվել է 1946 թվականին, երբ տարածքն օգտագործվել է պատերազմի ժամանակ կառուցված ավելորդ ռմբակոծիչները պահեստավորելու համար:
Ներկա պահին պոլիգոնի 10,5 քառակուսի կիլոմետր տարածքում գտնվում է մոտ 5 հազար անսարք օդանավ և բալիստիկ հրթիռ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



