Ֆրանսիայում քրեական գործ է հարուցվել ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպչի դեմ
INTERNATIONAL NEWSՄուհամմեդ Աբրինիի նկատմամբ, որը Փարիզում եւ Բրյուսելում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչն է, Ֆրանսիայում պաշտոնապես քրեական հետապնդում է սկսվել, փոխանցում է BBC-ն:
Մարոկկոյական ծագմամբ բելգիացին կալանավորվել է 2016 թվականի ապրիլին Բրյուսելում, որտեղ նրան մեղադրանքներ են առաջադրվել Բելգիայի մայրաքաղաքի օդանավակայանում եւ մետրոյում իրականացված ահաբեկչություններին մասնակցելու համար:
Ֆրանսիայում Աբրինիին, որը նաեւ հայտնի է որպես «գլխարկով մարդը», կասկածում են 2015-ի նոյեմբերին Փարիզում մի շարք հարձակումների մասնակցության մեջ, որոնց հետեւանքով 130 մարդ զոհվել է:
Հայտնի է դարձել, որ Բելգիայի իշխանությունները Աբրինիին մեկ օրով փոխանցել են Ֆրանսիային: Աբրինիի փաստաբանների խոսքով՝ նրան դեռեւս չեն հարցաքննել:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



