Իրանը միջոցներ կձեռնարկի Թրամփի հրամանագրի կապակցությամբ
INTERNATIONAL NEWSԻրանը պատասխան միջոցներ կձեռնարկի՝ ի պատասխան ԱՄՆ–ի նախագահի հրամանագրի, որով ժամանակավորապես արգելվում է 7 մահմեդական երկրների քաղաքացիների մուտքը Միացյալ Նահանգներ։ Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին, հաղորդում է IRNA գործակալությունը։
Նրա խոսքով, Իրանը կդադարեցնի մուտքի արտոնագրերի տրամադրումը ԱՄՆ–ի քաղաքացիներին։ «Մենք աջակցություն կցուցաբերենք մեր քաղաքացիներին ամբողջ աշխարհում։ Իրանի ժողովուրդը աշխարհի ամենաքաղաքակիրթ, հնագույն պատմություն ունեցող ժողովուրդն է։ Իրանցիները կարեւորագույն դերն են խաղացել աշխարհի քաղաքակրթության մեջ, եւ չի կարելի նրանց մեղադրել ահաբեկչությունը սատարելու համար», – նշել է նա։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



