Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Տարօրինակ «Համախմբում». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանյան քաղաքական դաշտում ընթացող վերախմբավորումների ու դաշինքների ձևավորման ֆոնին բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Օսկանյան-Օհանյան դաշինքում։ Վերջինս իր վերջնական պատկերը դեռ չի ստացել, սակայն ներկայում ստեղծված իրավիճակի տպավորությունն այն է, թե այս դաշինքը կարող է փլուզվել՝ այդպես էլ չկայանալով։ Բանն այն է, որ «Համախմբում» կուսակցության վարչության անդամ, նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանը կտրուկ քննադատության է ենթարկել Սեյրան Օհանյանին՝ նշելով, թե վերջինս պետք է անցնի քավարանով, և անընդունելի հայտարարելով Օհանյանի գլխավորությամբ դաշինքը՝ հայտարարել, որ սկզբունքային հարցերում տարաձայնությունների խորացման արդյունքում չի բացառում նաև կուսակցությունից իր դուրս գալը։
Սա, ըստ էության, բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, քանի որ ներկայում Սեյրան Օհանյանը լծված է սեփական գործունեության մաքրագործման ու խմբագրման գործին, որն ակնհայտորեն տարվում է «փիառ» ակցիայի շրջանակներում, մասնավորապես իր ակտիվ ֆեյսբուքյան գրառումներում Օհանյանը փորձում է շեշտել, թե իրեն պաշտոնանկ չեն արել, այլ ինքն է հեռացել համակարգից, ինչպես նաև առավելապես ծանրանում է տնտեսական խնդիրների վրա՝ խուսափելով բանակը հիշատակելուց, որի պատասխանատուն նա եղել է տարիներ շարունակ։
Անդրեասյանի կամ, այսպես ասած, յուրայինի այս քննադատությունը բավական ծանր հետևանքներ կարող է ունենալ Օհանյանի համար, քանի որ, ամենայն հավանականությամբ, Կարեն Անդրեասյանը՝ որպես նախկին ՄԻՊ, պետք է որ բավականաչափ ինֆորմացիա ունենա բանակում տիրող իրական վիճակի և այդ վիճակի գլխավոր պատասխանատուի մասին և չի բացառվում, որ մի օր Անդրեասյանը որոշի խոսել։ Սակայն սրանից զատ, եթե «փիառ» ակցիայի շրջանակներում ընդդիմախոսներին կարելի է մեղադրել նախանձի, «չուզողության», սև քարոզչության մեջ, ապա բոլորվին այլ իրավիճակ է ստեղծվում, երբ քննադատություն է հնչեցնում ենթադրվող յուրայինը։
Սա, թերևս, հայաստանյան քաղաքական դաշտի առանձնահատկություններից մեկն է, երբ քաղաքական զարգացման որևէ սցենար հստակ չէ, սա վկայում է նաև այն մասին, որ մեր քաղաքական դաշտում իրադարձությունները հաճախ զարգանում են իռացիոնալ կերպով։ 
Սակայն վերադառնալով Կարեն Անդրեասյանին և «Համախմբում» կուսակցությանը, նշենք, որ Անդրեասյանի միակ թիրախը Օհանյանը չէ, և ըստ էության, նա բավական կոշտ է արտահայտվում նաև դաշինք կազմած Արամ Գասպարի Սարգսյանի դեմկուսի, Դալլաքյանի ու Հայրիկյանի մասին։ Սա արդեն իսկ վկայում է, որ այս դաշինքում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ։ Ավելին, եթե ներկա նախընտրական փուլում արդեն իսկ վերջնական չձևավորված դաշինքը ճաքեր է տալիս, ապա պետք է նշենք, որ այդ դաշինքի միասնական գործունեության հեռանկարները բավական մշուշոտ են դառնում։
Ի դեպ, պետք է նշել, որ «Համախմբման» ներսում առաջացած այս իրավիճակը կարող է բնութագրել նաև մյուս դաշինքներին, որոնց տարասեռությունը, ամենայն հավանականությամբ, բերելու է նրանց կազմալուծմանը՝ վատագույն դեպքում մինչ ընտրությունները, իսկ լավագույն դեպքում՝ արդեն խորհրդարանում։

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future