Օբաման աջակցություն Է հայտնել Թրամփի հրամանագրի դեմ բողոքի ակցիաներին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, որը Սպիտակ տունը թողել Է տասն օր առաջ, հանդես Է եկել հայտարարությամբ, որում պաշտպանել Է պետության գործող ղեկավար Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ անցկացվող բողոքի ակցիաները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Վիճարկվում են ամերիկյան արժեքները»,- ընդգծել Է նա, որի խոսքը հունվարի 30-ին տարածել Է նրա պաշտոնական ներկայացուցիչ Քեւին Լյուիսը:
Նրա խոսքով՝ Օբաման «ոգեւորված Է ամբողջ երկրում հասարակական կյանքին մարդկանց ներգրավվածության մակարդակից»: «Մարդկանց գործողությունները, որոնք իրացնում են հավաքվելու, կազմակերպվելու եւ այնպես անելու իրենց սահմանադրական իրավունքը, որ իշխանության ներկայացուցիչներն անսան իրենց, դա հենց այն Է, ինչը մենք ակնկալում ենք տեսնել, երբ վիճարկվում են ամերիկայն արժեքները»,- ԱՄՆ-ի նախկին նախագահի խոսքը մեջբերել Է Լյուիսը:
Մեկնաբանելով միգրացիոն քաղաքականությունը խստացնելու վերաբերյալ Թրամփի ստորագրած հրամանագիրը, Լյուիսը նշել Է, որ Օբաման «կտրականապես համաձայն չԷ կրոնական սկզբունքով մարդկանց նկատմամբ խտրական մոտեցմանը»:
Ավելի վաղ Թրամփն ստորագրել Է հրամանագիր, որը նախատեսում Է 120 օրով դադարեցնել ԱՄՆ-ում փախստականների տեղավորման ծրագիրը: Այն նաեւ 90 օրով սահմանափակել Է Սիրիայի, Իրաքի, Իրանի, Սոմալիի, Սուդանի, Լիբիայի եւ Եմենի քաղաքացիների մուտքը երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



