Պեդրո Ալմոդովարը կգլխավորի Կաննի կինոփառատոնի ժյուրին
SOCIETY Իսպանացի ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը կդառնա 2017 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 31-ին հայտնել են միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները:
Կաննի 70-րդ միջազգային կինոփառատոնը մայիսի 17-ից մինչեւ 28-ը տեղի կունենա Ֆրանսիայի Լազուրե ափին՝ Կանն առողջարանային քաղաքում:
«Ինձ համար դա մեծ պատիվ Է, ես շնորհակալ եմ եւ փոքր-ինչ շփոթված»,- Ալմոդովարի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը: «Կարող եմ միայն ասել, որ ես ամբողջությամբ, հոգով ու մարմնով կնվիրվեմ այդ առաջադրանքը կատարելուն, դա միաժամանակ թե՛ արտոնություն Է, թե՛ հաճույք»,-հավելել Է 67-ամյա ռեժիսորը:
Ժյուրիի ամբողջական կազմը եւ գլխավոր մրցութային ծրագրի ֆիլմերը հայտարարվելու են ապրիլի կեսին:
Ալմոդովարը «Օսկար» երկու մրցանակի դափնեկիր Է, «Ամեն ինչ իմ մոր մասին» (1999 թվական, «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգ) եւ «Խոսիր նրա հետ» (2002 թվական, «Լավագույն օրիգինալ սցենար») կինոնկարների համար:
2016 թվականին Կաննի կինոփառատոնի ժյուրիի նախագահը ավստրալացի ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Ջորջ Միլլերն Էր, որը հայտնի Է նախեւառաջ Խելահեղ Մաքսի մասին ֆիլմերով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
Ucom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum
3
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026
4
FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan
5
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025



